12 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2018

Քաղաքական փուչիկ, տրաքացնող մեխ… ՀՀԿ-ԲՀԿ ՛՛հակագրոհների՛՛ որակը

image_11717

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛ եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին ԲՀԿ-ի աջակցությանը, ասել է, թե ԲՀԿ-ն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում:

՛՛168 Ժամին՛՛ տված հարցազրույցում Շարմազանովը հիշեցրել է, որ կոալիցիոն հուշագրով իրենց` կոալիցիոն բոլոր ուժերի վրա պարտավորություն է դրված իրականացնելու ՀՀ նախագահի ծրագրերը, մինչդեռ կոալիցիոն գործընկերոջ ՛՛խոսքն ու գործը՛՛ իրարից տարբերվում են: ՛՛ՀՀԿ-ն այս քաղաքական մարաթոնի հիմնական ֆավորիտն է:

ՀՀԿ-ն քաղաքականության մեջ մարաթոնյան վազքի կողմնակիցն է: Կարեւորը արագ ստարտը չէ, կարեւորը ճիշտ ֆինիշին հասնելն է: Ես համոզված եմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այս ընտրություններում ճիշտ ֆինիշին կհասնի ՀՀԿ-ն՛՛ ,-ասել է Շարմազանովը:

Այսօր արդեն ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է պատասխանել Շարմազանովին. ‘’ Խոսքի եւ գործի անհամապատասխանության, կատարյալ անգործության ու ավելին՝ գործունեության վնասարարության այնպիսի դասական օրինակներ կան, որ անհրաժեշտության դեպքում, կարող ենք հերթով թվարկել՛՛ … Իսկ այդ հորդորը համառորեն չհասկացողներին պատրաստ ենք իրենց իսկ գործի եւ խոսքի անհամապատասխանության մի ամբողջ ժողովածու նվիրել։

Վստահ եղեք՝ փաստերի պակաս չկա։ Միայն թե ժողովածուն կարող է բազմահատոր ստացվել’’:

Հեռակա բանավեճին միացան ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն ու ԲՀԿ առաջնորդի խոսնակ Խաչիկ Գալստյանը: ՛՛ՀՀԿ-ում միշտ էլ մեխ կգտնվի, որ կտրաքացնի նույնիսկ ամենամեծ քաղաքական փուչիկը՛՛: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի այս դիտարկմանը հակադարձեց Խաչիկ Գալստյանը:

‘Քաղաքական փուչիկներ պայթեցնող համարձակներին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս չդառնալ դատարկ օդով լցված փուչիկներ, որոնք, որպես կանոն, արագորեն օդ թռչելու հատկություն ունեն’:

Վերջինիս էլ պատասխանել է Աժ պատգամավոր ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը. ‘ Հորդորում եմ օդերից, “Բազմահատորյակներից” ի վերջո իջնել հողի վրա, ինչպես հատուկ է քաղաքական փուչիկներին՝ միշտ վերջում”:

‘’ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին պետք չէ մեծ նշանակություն տալ:Մի բան հաստատ է, որ որևէ որակյալ բան այդ հակասություններում չի երևում’’,- Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին օրերին հրապարակավ ծավալվող ՀՀԿ-ԲՀԿ ՞փոխհրաձգությունը՞  ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, նաև դժվար է մեկնաբանել ՛՛այդ հակասությունները, քանի որ դրանք, ըստ հավանականության, բխում են ազդեցության ոլորտները միմյանց միջև բաժանելու` կուսակցությունների ջանքերից՞:

 

 

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ