19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երաժշտական աշխարհի ամենազդեցիկ դեմքերը` ըստ “Billboard’-ի

“Billboard” ամսագիրը կազմել է երաժշտական արտադրության ամենաազդեցիկ ներկայացուցիչների ցանկը:

Ցանկում կա 100 անուն, որոնց մեծ մասը ոչ թե երաժիշտներ են, այլ գործարարներ: Երաժշտության ասպարեզում ամենաազդեցիկ դեմքն է համարվել “Live Nation’ ընկերության գործադիր տնօրեն Իրվինգ Ազոֆը` պրոդյուսեր, մենեջեր, որն աշխատել է Վան Հելենի, “The Eagles”-ի, Քրիստինա Ագիլերայի եւ շատ ուրիշ հայտնի մարդկանց հետ:

Ինչեւէ, ցանկում կան նաեւ կատարողների անուններ: 13-րդ տեղում է ռեփեր Ջեյ Զին` Շոն Քարտերը, եւ նրա կին Բեյոնսեն: Այս ցանկում հայտնվելու համար նրանց օգնել են մեծ քանակությամբ վաճառվող ալբոմները եւ  “Billboard 200″ աղյուսակում նրանց ձայնասկավառակների հաջողությունները: Ցանկի հեղինակները հայտնում են, որ ամուսինները նաեւ հաջողակ գործարարներ են:

27-րդ տեղում են  “U2” խումբը եւ նրանց մենեջեր Փոլ Մաքգինեսը: 50-րդ տեղում է Ջոն Բոն Ջովին: Լեդի Գագան 84-րդն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ