20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“… Այս պահից իրենց համարել նախընտրական թիմի կարևորագույն դեմք և անմիջապես ասպարեզ իջնել’’. ԱԻՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԱԻՄ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

’’Համոզված լինելով, որ հայ ժողովրդի առջև ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն է` Հայաստանում կատարյալ ժողովրդավարության հաստատումը, չհրաժարվելով ռազմավարական նշանակության հարցում այլոց հետ համագործակցելու և նույնիսկ միասնաբար ընտրություններին գնալու հնարավորությունից, ընդգծելով, որ մեզ համար կարևորագույնը եղել են և մնում են ծրագրերը և դրանք կյանքի կոչելու պատմությամբ հաստատված պատրաստակամությունը, ԱԻՄ-ը որոշում է իր ողջ ներուժով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Բոլոր ժամանակների բոլոր աիմականներին և ԱԻՄ-ի ներդրումը որպես ապագա արդյունավետ գործունեության երաշխիք ընկալող բոլոր քաղաքացիներին կոչ է արվում այս պահից իրենց համարել նախընտրական թիմի կարևորագույն դեմք և անմիջապես ասպարեզ իջնել’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ