19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մուտքը դեպի մանկատուն դժվարացնելու ենք, ելքը մանկատնից` հեշտացնելու . սոցապնախարար

ՀՀ-ում այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր կմշակվի: Նախորդ տարի այս ուղղությամբ որոշակի քայլեր իրականացվել են, որոնք շարունակվելու են:

Այսօր լրագրողներին իր ղեկավարած  ոլորտի առաջնահերթությունները ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ նախորդ տարի ուսումնասիրություն է կատարվել մանկատներում եւ գիշերօթիկ հաստատություններում այն երեխաների առնչությամբ, որոնք չպետք է հայտնվեն մանկատներում, բայց հայտնվում են:

Արթուր Գրիգորյանը ներկայացրեց Երեւանի “Զատիկ” մանկատան օրինակը, որն արդեն ոչ թե մանկատուն, այլ երեխաների աջակցության կենտրոն է դարձել, որտեղ 3 ամիս շարունակ անօթեւան երեխաները համապատասխան աջակցություն են ստանում եւ վերադարձվում ընտանիք: “Այսօր “Զատիկ” մանկատունը մի նոր տեսակի կառույց է”,-նշեց նախարարը:

Նախորդ տարի իրականացրած այս ծրագրի փորձի հիման վրա նախարարությունը այս տարի ձեռնամուխ կլինի աշխատանքները շարունակել նաեւ այլ մանկատներում: Արթուր Գրիգորյանի խոսքով, իր ղեկավարած գերատեսչությունը խնդիր չի դրել փակել մանկատները: ”Նախարարությունն իր առեջեւ խնդիր է դրել, որ այն երեխաները, որոնք չպետք է հայտնվեն մանկատանը, չհայտնվեն մանկատանը”,-ասաց նա:

Սոցապնախարաը հավելեց, որ դյուրինացվելու են երեխաներին մանկատներից որդեգրման մեխանիզմները: ”Մուտքը դեպի մանկատուն բավականին դժվարացնելու ենք, ելքը մանկատնից`բավականին հեշտացնելու ենք”,-հայտարարեց Գրիգորյանը: Այս տարի կստեղծվի  անեւ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր խնդիրները եւ դրանք կներկայացնի նախարարությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ