28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաստանը ժողովրդավարության մոդել է ողջ տարածաշրջանում. Օբամա

image_11688

Վրաստանն այլ երկրների համար կարող է ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ դառնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առաջին անգամ Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հյուրընկալելուց հետո: Այս մասին գրում է վրացական Civil.ge-ն:

Օբաման ողջունել է ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը կիրառվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Սպիտակ տան ղեկավարը գնահատել է այն աշխատանքը, որն արդեն արվել է` հավելելով, որ սպասում է ազատ եւ արդար ընտրություններին: “Կարծում եմ, որ իշխանության հանձնումը կամրապնդի այն բազմաթիվ բարեփոխումները, որոնք արդեն անցկացվում են”,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Սաակաշվիլին, իր հերթին, նշել է, որ այս տարի Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձեւավորվի սահմանադրական համակարգ, որը մեծամասամբ համապատասխանելու է պառլամենտական կառավարության մոդելին: Վրաստանի նախագահը խոստացել է առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել արդար եւ ապագա խորհրդարանին շնորհել մեծ լիազորություններ:

“Ես կշարունակեմ համագործակցել Ձեզ հետ բոլոր ուղղություններով: Եվ ոչ մի բան չի կարող Վրաստանին շեղել այդ ճանապարհից, ոչ մի բան մեզ չի ստիպի հետ գնալ` դեպի ավելի քիչ ժողովրդավարացում, կոռումպացված ու հնացված քաղաքական համակարգ”,-ասել է Սաակաշվիլին: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ