25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ցուցակներում նոր դեմքեր կլինեն. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ համամասնական ցուցակներում նոր դեմքեր կլինեն: Այսօր այս մասին լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին: “ՀՀԿ ցուցակը դեռ կազմված չէ: Ամենայն հավանականությամբ, կլինեն նոր դեմքեր, նոր մոտեցումներ եւ անպայման կլինի մարդու քաղաքական կշիռը”,-ասել է նա ու հավելել.

“Ամենայն հավանականությամբ, եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվածների մեջ հիմնականում քաղաքական գործիչներ են լինելու: Սա խնդիր է , որ դրված է մեր կուսակցության կողմից”:

Միեւնույն ժամանակ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ առանձին դեպքերում հնարավոր է, որ մարդը, որն ընդունելություն է գտնում տվյալ տարածքի քաղաքացիների շրջանում եւ ունի առողջ քաղաքական մտածելակերպ, կարող է ընտրվել:

ՀՀԿ-ական պատգամավորը, ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, թե  շրջանառվում է, որ “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանը եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ ցուցակով խորհրդարան կմտնեն, ասաց, որ ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերում նման հարց չի քննարկվել:

“Կգա ժամանակը, եթե կուսակցության ղեկավար մարմինը որոշում ընդունի, այդ հարցը կքննարկվի: Ես այն կարծիքին եմ, որ մեր քաղաքական դաշտի այն մարդիկ, որոնք ասելիք ունեն եւ կարող են աջակցել երկրի զարգացմանը, նրանց հնարավորությունները պետք է  օգտագործել”,-իր կարծիքն է հայտնել Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ խոսքը միայն նշված գործիչների մասին չէ:

Ինչ վերաբերվում է իրեն, Մկրտիչ Մինասյանն ասել է, թե կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ