18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձերբակալվել են Facebook-ում գեղեցկության մրցույթի կազմակերպիչները

Համացանցային անվտանգության համար պատասխանատու Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում բացված խմբի 4 ադմինիստրատորների, որոնք առցանց գեղեցկության մրցույթ էին հայտարարել: Բաժնի ղեկավարի խոսքով` նրանք “կաշառակերություն եւ անամոթություն են” տարածել:

Ձերբակալվածների մեջ կան երկու տղամարդ եւ երկու կին: Նշենք, որ խմբում ընդգրկված են եղել 25 հազար իրանցիներ, որոնք կայքում հրապարակել էին իրենց լուսանկարները: Չի բացառվում, որ նրանց հանդեպ կարող է հետապնդում իրականացվել:

Նշենք, որ Իրանում արգելվում է օգտվել Facebook սոցիալական ցանցից, սակայն շատերը օգտվում են սոցցանցից հատուկ ծրագրերի միջոցով:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ