20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրանը “անկարգ” էր դատարանում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն ՀԱԿ-ի ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ  ստիպված էր սանկցիա կիրառել Տիգրան Առաքելյանի դեմ` նրան հեռացնելով նիստերի դահլիճից:  Սակայն հաջորդ նիստին `փետրվարի 2-ին նա իրավունք կունենա մասնակցել դատավարությանը: Դատարանն այսօր շարունակեց լսել տուժողներին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ չորս ակտիվիստները մեղադրվում են անցած տարի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ վիճաբանելու, հասարակական կարգը խանգարելու մեջ:

Իսկ Տիգրան Առաքելյանը հարցերն ուղղելով նրանց` մեկ-մեկ եզրակացություններ էր բարձրաձայնում, որը դուր չեկավ դատավորին: Մի քանի անգամ զգուշացնելուց հետո Գագիկ Պողոսյանը օգտագործեց սանկցիա կիրառելու իր իրավունքը: Դատարանի մթնոլորտը ընդհանուր առմամբ այսօր լարված էր: Ամբաստանյալին հեռացնելուց հետո, երբ մեղադրողը հարցեր էր ուղղում տուժողին, Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը առաջարկեց հետաձգել դատական նիստը:

Ըստ փաստաբանի, ինքը չի հասցրել խորհրդակցել պաշտպանյալի հետ, եւ լավ կլիներ, որ հենց Տիգրանը հարցեր ուղղի տուժողին:Այս միջնորդությունը դատարանը մերժեց: Դրանից հետո, Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ չի կարող ներկա գտնվել լարվածության մեջ ընթացող դատաքննությանը եւ լքում է նիստերի դահլիճը: Դրանից հետո Գագիկ Պողոսյանը ստիպված հետաձգեց դատական նիստը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ