25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Անի Լորակը ամենասեքսուալն էր

Օրերս մոսկովյան “Կոսմոս” ռեստորանի համերգային դահլիճում ուրախ եւ տոնական մթնոլորտում անց է կացվել երաժշտական աշխարհի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ “ZD Awards 2011″» մրցանակաբաշխությունը:

Անի Լորակը ճանաչվել է ամենասեքսուալ երգչուհի՝ ստանալով օրիգինալ անվանումով ” Sexy Ժ” մրցանակը:

Համերգային դահլիճի բեմից, որտեղ անց էր կացվում մրցանակաբաշխությունը, Անի Լորակը կատարել է “Ես արեւ կլինեմ” երգը: Հատուկ այս համարի համար կարվել են բեմական հագուստներ, հրավիրվել են բալետի պարուհիներ:

“Ինձ համար հաճելի է, որ երգը հոգեհարազատ էր հանդիատեսին, իսկ այս օրիգինալ համարը երգի գաղափարն է փոխանցում, – ասել է աստղը: – Ես երջանիկ եմ, որ այս տարին սկսվել է հաղթանակներով: Իբրեւ կին՝ ինձ շատ հաճելի է “Ամենասեքսուալ երգչուհի” մրցանակը ստանալ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ