20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկական հուշարձանները բարձիթողի վիճակում են գտնվում վրացական քաղաքականության հետեւանքով. հուշարձանագետ

Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցուն նվիրված գրքույկն այսօր` հոկտեմբերի 31-ին, լրագրողներին ներկայացրեց “Վավերագրեր հայ ճարտարապետության” մատենաշարի հեղինակ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ Վրաստանում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները բարձիթողի վիճակում են գտնվում` վրացական քաղաքականության հետեւանքով:

Նա նկատեց, որ չգիտես ինչու անձրեւները վնասում են միայն հայկական հուշարձաններին, ինչպես որ այս տարվա մայիսին փլուզվեց Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցու առջեւի մասը: Իսկ 2002-ին բռնկված հրդեհը հազիվ հնարավոր էր եղել մարել 9 հրշեջ մեքենաների  միջոցով:

Հուշարձանագետը նշեց, որ առատ ջուրը եւ բուսականությունն ավերիչ ներգործություն են ունենում եւ եկեղեցին վթարային է դառնում: Չնայած եկեղեցին աղբով է լցված եւ շների ու թափառաշրջիկների ապաստան է դարձել, 2007-ին այն պատմական կարգավիճակ է ստացել:

Այժմ Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցին ներառված է այն եկեղեցիների շարքում, որոնք վիրահայոց թեմը պահանջում է վերադարձնել իրեն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ