19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ւմ աչքի փուշն է ‘Արցախը’

 Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նախապես տեղեկացրել էր, որ ‘Պատանի սամբիստ-2012’ միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին մասնակցելու համար Մոսկվա էր մեկնել հանրապետական մրցաշարի հաղթող՝ Ստեփանակերտի ‘Արցախ’ թիմը:

Մերոնք մեկնեցին, ի դեպ ամբողջությամբ կազմկոմիտեի նախաձեռնությամբ և ծախսերով, մասնակցեցին, 24 թիմերի թվում գրավեցին ընդամենը 9-16 տեղերը, ինչը բնավ չի արտացոլում մեր թիմի իրական ուժն ու կարողությունը /սա, բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության արդյունք կարելի է համարել, որը ցավոք, բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում/:

Սակայն, հայկական թիմը Մոսկվայում մեկ այլ տհաճ իրողության առնչվեց: Բանն այն է, որ մրցաշարի կազմակերպիչները՝ տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել ‘Արցախ’ անունը, իբր՝ ինչ-ինչ դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար:

Նման առաջարկը, բնականաբար, մեր պատվիրակության կողմից մերժվել է և ողջ մրցաշարի ընթացքում հնչել է ‘Արցախ՝ Հայաստան’ անունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ