24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կալանավորներից ոմանք վճարո՞ւմ են, ոմանք ո՞չ

Ազգային ժողովում օրերս կայացած քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական  լսումների ժամանակ կարծիք հնչեց, որ դատապարտյալները հազար դրամ են տալիս` լողանալու համար:

“Սեւան” քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը Heanaran.am-ի հետ զրույցում պատմեց, որ նման դեպքեր լինում էին: “Գրաֆիկով շաբաթը մեկ պարտադիր լողանում էինք: Բայց, այ ասենք երկու կամ երեքը օր մեկ եթե լողանալու կայֆ ունենայիր, պիտի վճարեիր”,-ասաց նախկին դատապարտյալը:

“Էրեբունի” քրեակատարողական հաստատությունում ապրող դատապարտյալներից մեկն  էլ միանգամայն այլ բան պատմեց: Կոնկրետ ինքը, եւ իր խցում ապրողները նման խնդիր չեն ունեցել: “Ճիշտ ա , հերթով ու ցուցակով ա բաղնիքի օրերը, բայց դե նենց էլ որ ուզում ենք խնդիր չկա, ինչ փող, ինչ բան”,-ասաց նա:

Քրեակատարողական հաստատությունների վարչության հանրության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Henaran.am-ի հետ զրույցում առնվազն տարօրինակ համարեց այդ տեղեկությունը: “Նման բան հնարավոր չի, բացառվում է: Ըստ հաստատված ժամանակացույցի, բոլոր կալանավայրերում հիգիենայի նորմերը պահպանվում են”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ