25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Բանգլադեշցի Համոյին”` նոր մեղադրանք. Հայկական ժամանակ

Ըստ թերթի` հունվարի 19-ին կալանավորված Աշոտ Ավետիսյանի` “Բանգլադեշցի Համոյի”  մեղադրանքը երեկ ծանրացվել է: Եթե մինչ այժմ նրան սպառնում էր մինչեւ 5 տարվա ազատազրկում, ապա հիմա` մինչեւ 3-7 տարվա ազատազրկում:

Այս մասին թերթին հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:Ի սկզբանե Ավետիսյանը մեղադրվում Էր ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է միջին ծանրության վնասվածքներ հասցնելով), այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով), նաեւ` ՀՀ ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Հենց այս հոդվածն է նախատեսում 3-7 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ