19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ում սպասում են. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, թերթի հետ զրույցում ասել է.

“Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձեւավորվել: Այն կձեւավորվի նախատեսված կարգով: Եւ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, եւ արտաքին կապերի հետ կապված` եթե լինում են իրադարձություններ, մենք  այդ մասին տեղեկացնում ենք”:

Սակայն թերթի աղբյուրները պնդում են, որ այս այցից հետո է որոշում կայացվել, որ ՀՀԿ համագումարը հրավիրվի մարտի 17-ին: “Հայտնի է, որ ՀՀԿ-ում սպասում են ՌԴ-ում կայանալիք ընտրությունների ավարտին, որից հետո նրանք կանեն իրենց համագումարը”,-ենթադրում է “Ժողովուրդը”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ