19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջիկների մարմնավաճառության գումարները վայելում է՝ թանկարժեք մեքենա է քշում …

Հայաստանի քաղաքացի Համլետ Դավթյանի շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, սեռական շահագործման մեջ դնելու եւ պահելու առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում 2010 թ. նոյեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ մի քանի  հոդվածների հատկանիշներով:

Էջմիածնի “Ջիու-Ջիութսու” մարզարվեստի մարզիչ Համլետ Դավթյանը 2002թ-ից աշխատանքի անցնելով`  սկսել է սիրահետել ակումբ հաճախող վերոնշյալ քաղաքի բնակչուհի, 18 տարին չլրացած Իրինա Խոնդկարյանին (թրաֆիքինգի բոլոր զոհերի անուն ազգանունների փոխարեն պայմանական անուն ազգանուններ են օգտագործված):

Այնուհետեւ շահագործման նպատակով վերջինիս հավաքագրելու եւ պոռնկության մեջ ներգրավելու դիտավորությամբ, խաբեությամբ` նրա հետ հետագայում ամուսնանալու կեղծ խոստումով, Համլետը  նրա հետ ապրում է Էջմիածնի  Հոկտեմբեր փողոցի 111ա տանը:

Համատեղ ապրելու ընթացքում Ի. Խոնդկարյանին խաբեությամբ շահագրգռելով, թե սկզբնական շրջանում մարմնավաճառությամբ վաստակված գումարներով կարող են սեփական գործ հիմնել եւ ապրել բարեկեցիկ կյանքով, 2003 թ.-ից անձամբ, պարբերաբար գործադրելով կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություններ, ամենօրյա հսկողություն սահմանելով Ինեսա Խաչատրյանի նկատմամբ, մինչեւ 2010 թ. նոյեմբերի 28-ը նրան ներգրավել է պոռնկության մեջ ու տիրացել վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին:

Համլետ Դավթյանը շարունակելով իր հանցավոր գործունեությունը, 2008 թ. հոկտեմբերի 3-ին  “Գինդ” շաբաթաթերթում հայտարարություն է տալիս, որ բարձր աշխատավարձով քարտուղարուհի է պետք: Հանդիպելով  աշխատանք փնտրող, գործով տուժող Նարինե Հովսեփյանին`իր մոտ պահելով եւ սիրահետելուց հետո խաբեությամբ շահագրգռում է,  թե սկզբնական շրջանում մարմնավաճառությամբ վաստակած գումարներով կարող են սեփական գործ հիմնել եւ ապրել բարեկեցիկ կյանքով:

Համլետը նույնպես տիրանում է նրա մարմնավաճառությամբ վերջինիս վաստակած գումարներին:

Նշենք, որ հիշյալ աղջիկները Հ. Դավթյանի դեռ բոլոր զոհերը չեն: Սակայն թերեւս առավել ուշագրավն այն է, որ չնայած դեռ 2010 թ.-ից հարուցված քրեական գործին, Հ. Դավթյանը դեռ կալանավորված չէ, քրեական գործը կասեցված է` մեղադրյալի առողջական վիճակի պատճառաբանությամբ:

Ըստ տեղեկությունների, նա գլխի ուռուցքով է տառապում: Նրան վերջերս  Էջմիածնում են տեսել` թանկարժեք ավտոմեքենայով շրջելիս: Հուսանք, որ ՀՀ ոստիկանապետը կամ գլխավոր դատախազությունը խնդիրն իրենց հսկողության տակ կվերցնեն ու կպարզեն ճշմարտությունը:

Իրավապաշտպան Գոհար Գալստյանը կարծում է, որ  Հ. Դավթյանը պատժից  խույս է տվել այն պատճառով, որ ԲՀԿ անդամ, գործարար Հրանտ Դավթյանի հորեղբոր որդին է: Վերջինս նաեւ ազդեցիկ քավոր ունի:

Ա. Աղասյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ