19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նարեկից ու Դավթից հետո` Մանե, Միլենա, Մարի…

Հայաստանում 2011 թ. ծնվել է 43.1 հազ. երեխա` 23.1 հազ. տղա եւ 20 հազ. աղջիկ: Նորածին տղաներին շնորհվող ամենատարածված անուններն են եղել Նարեկը (1194) եւ Դավիթը (1113): Երրորդ տեղում Գոռն է` 786 նորածին արժանացել է այդ անվանը: Առաջին տասնյակում են նաեւ Հայկ, Էրիկ, Տիգրան, Արման, Ալեն, Ալեքս եւ սամվել անունները: Նշենք, որ Նարեկ, Դավիթ եւ Գոռ անունները ամենատարածվածն էին նաեւ 2010 թ.:

Աղջիկների համար 2011 թ. ամենատարածված անունը եղել են Մանե (839), Միլենա (831) եւ Մարի (777) անունները: Նրանց հաջորդում են Էլենը, Նարեն, Անին, Աննան, Անահիտը, Մարիամը, Մերին: 2010 թ. համեմատ աղջիկների անունների առաջին եռյակում տեղի է ունեցել փոփոխություն` Անիի փոխարեն երրորդ տեղում հայտնվել է Մարին, որը 2010 թ. գտնվում էր 10-րդ տեղում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ