19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2 բարձրաստիճան այր այցելել են Վազգեն Սարգսյանի ծնողներին. 168 Ժամ

“168 ժամ” օրաթերթը նկատել է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն, հանդիպել նրա ծնողների եւ եղբոր Արմեն Սարգսյանի հետ:

Թերթի թղթակիցը փորձել է  Սպարապետի մյուս եղբայր, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից պարզել, թե ինչ նպատակ կամ նշանակություն ունեն նման այցերը:

Վազգեն Սարգսյանի տան դուռը բաց է եղել ՀՀ ցանկացած քաղաքացու, առավել եւս այն մարդկանց առաջ, ովքեր իրենց Վազգենի ընկերն ու բարեկամն են համարում, ովքեր իրենց ընտանիքով, կին ու երեխաներով այցելում են մեր տուն:

Իմ ծնողները միշտ ուրախ են Վազգենի ընկերներին ու Վազգենին հարգողներին մեր տուն ընդունել, եւ մեր տան դռները միշտ բաց են նրանց առաջ”,-ասել է Արամ Սարգսյանը: Նա բացառել է, որ Վազգեն Սարգսյանի հետ կապված խնդիրները վերածվեն քաղաքական PR-ի:

Իսկ թե ինչու Արամ Սարգսյանը չի մասնակցել այդ հանդիպումներին, ինչու է խուսափում հարցին պատասխանեց. “Այդ օրերին ես ուղղակի տանը չեմ եղել: Ինչ է նշանակում` կխուսափեմ, թե ոչ: Իրենք եկել են ծնողներիս տեսնելու, ծնողներիս տեսել են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ