19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

NASA-ն որոշել է հետազոտել Լուսնի եւ Մարսի մակերեւույթները /վիդեո/

Ամերիկացի գիտնականները որոշել են առաջինը լինել լուսինն ուսումնասիրելու գործում եւ արդեն զգալի առաջընթաց են գրացել Երկրի արբանյակի ուսումնասիրության համար ստեղծված տեխնոլոգիաների ոլորտում:

NASA-ն կատարել է տիեզերական ամենագնացի հերթական փորձարկումը, որն ստեղծվել է Jet Propulsion Laboratory-ի եւ Կալիֆորնիայի Տեխնոլոգիական համալսարանի հետ համատեղ: Սարքը, որը պետք է հետազոտի Լուսնի եւ Մարսի մակերեւույթները, աչքի է ընկնում ոչ այնքան այն աշխատանքով, որ պետք է կատարի, այլ իր ունակություններով: Ամենագնացը կարողանում է բարձրանալ թեք լանջերով, թռչկոտել եւ նույնիսկ պարել:

Այն ունի 6 “ոտք”, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հենման կետը: “Ոտքերն” օգտագործվում են ոչ միայն շարժվելու համար: Դրանցից յուրաքանչյուրն ունի 745 վատտ հզորությամբ շարժիչ եւ անհրաժեշտ գործիքներ: “Ոտքը” կարող է “ձեռք” դառնալ, բարձրացնել ու տեղափոխել ծանր բեռներ, ինչպես նաեւ փորել:

Սարքը կարող է ղեկավարել ցանկացած մարդ, նույնիսկ եթե համապատասխան պատրաստվածություն չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ