19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ կանի Ֆինանսների նախարարությունն այս տարի

 Այսօր ՀՀ ֆինանսների նախարարը լրագրողներին ներկայացրեց 2012թ. նախարարության գերակայությունները, որոնք Վաչե Գաբրիելյանի խոսքով, չորսն են:

Առաջինը պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներն են:

Բարեփոխումների շրջանակներում փորձարարական 10 գերատեսչությունների կողմից ՀՀ  2013-2015 թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի հետ մեկտեղ, յուրաքանչյուրը ներկայացնելու է մեկական բյուջետային ծրագրի նկարագիր:

Երկրորդ գերակա ուղղությունը Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, վերաբերում է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքներին:  Նախարարը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին  կառավարությունը հաստատել էր  ոլորտի բարեփոխումների ցանկը :

Երրորդ խնդիրը, որն այս տարի կգտնվի ֆինանսների նախարարի ուշադրության կենտրոնում, վերաբերում է ներքին աուդիտի համակարգի ներդրմանը: 2012թ-ին իրականացվելու է ՀՀ հանրային հատվածի պետական կառավարչական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ու 50 տոկոս և ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրումը:

Ֆինանսների նախարարությունը այս տարի  կներկայացնի պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի եզրակացությունների հրապարակումը կանոնակարգելու նպատակով իրավական ակտերի նախագծեր: Սա նախարարության 2012թ. մյուս գերակա խնդիրն է:

 Ֆինանսների նախարարությունն այս տարի կառավարության հաստատմանը, ի թիվս այլ ակտերի,  կներկայացնի “Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը սահմանելու մասին” ՀՀ կառավարության որոշումը:

Արդյունքում, սահմանվելու է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդի տնօրինման և կառավարման կարգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ