18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռասել Քրոուն կմարմնավորի Նոյ նահապետին

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին մտադիր է իր նոր ֆիլմում Նոյ նահապետի դերը կատարելու համար հրավիրել  դերասան Ռասել Քրոուին:

Արոնոֆսկու նոր ֆիլմը պատմում է Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունը: Ավելի վաղ ռեժիսորը հայտնել էր, որ սցենարը շատ բարդ է էկրանավորելու համար: Այդ պատաճռով էլ մինչ ֆիլմի ստեղծումը նա նույն սցենարի հիմքի վրա կոմիքս է նկարահանել:

Ենթադրվում էր, որ Նոյ նահապետին կմարմնավորի Քրիստիան Բեյլը, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո ռեժիսորը մտածում էր Մայքլ Ֆասբենդերի թեկնածության մասին, սակայն հիմա նա մեծապես հետաքրքրված է Ռասել Քրոուով:

Հետաքրքիր է այն  փաստը, որ Արոնոֆսկու ֆիլմի սցենարի գրելուն մանակցել է նաեւ Ջոն Լոգանը, որն աշխատել է  Ռասել Քրոուին մեծ համբավ բերած “Գլադիատոր” ֆիլմի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ