25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ տվեց համասեռամոլության մշակույթը

Մեր կյանքում բազմաթիվ վիճելի հարցեր կան, որոնցից մեկն էլ համասեռամոլության մշակույթն է, դրա ազդեցությունը մեր ուղեղի, սրտի, ճաշակի եւ անգամ սեռական նախասիրության վրա: Ժամանակին միասեռականությունը շոկ էր, այսօր արդեն այս երեւույթը սովորական բան է դարձել:

Նորաձեւություն

 

Անդրեյ Պեժիչ

Այսօր համասեռամոլ լինելը նորաձեւ է: Ավելին, դա կարող է հաջողության գրավական դառնալ եթե ոչ ասենք՝ բռնցքամարտիկների շրջանում, ապա մշակութային ասպարեզում՝ միանշանակ: Հոլիվուդում վաղուց ասում են՝ “եթե  ռեժիսորին “Օսկար” է պետք, թող նա գեյերի մասին ֆիլմ նկարի”:

Ընդհանրապես՝ գեյ-կուլտուրայի հետ կապվում է այն ամենն, ինչ նրբաճաշակ է: Մի անգամ իր հարցազրույցներից մեկում նորաձեւության ուսումնասիրող Ալեքսանդր  Վասիլեւն ասել է. “Նորաձեւությունը պետք է սիրել այնպիսին, ինչպիսին այն դարձնում են գեյերը”: Ջոն Գալյանոն, կանանց համար զգեստներ կարելիս` դրանք միշտ նախ իր վրա էր փորձում: Մեկ այլ մոդել Անդրեյ Պեժիչն էլ իրեն լավ էր զգում թե’ կանացի, թե’ տղամարդու  կոշիկների կրունկների վրա:

Հարկ է նշել, որ նորաձեւության մեջ անվանի տղամարդկանց 96 տոկոսը գեյեր են: Լավագույն բրենդները կապվում են հենց նրանց անունների հետ:

 

Սեքս՝ խախտելով արգելքները

Սեքսոլոգ Իգոր Կոնն ասում էր, որ հետերոսեքսուալները՝ եւ’ տղամարդիկ, եւ’ կանայք, հենց համասեռամոլներին են պարտական սեքսի մասին ներկայիս իրազեկվածության համար: Այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ օգնել են ոչ միայն հասկանալ ինքներս մեզ, այլեւ դարձրել են ավելի երջանիկ: Հենց միասեռականներն են ազատություն տվել կանանց սեքսուալ երեւակայությանը եւ սկսել խոսել սեքսի մասին լրիվ բաց, ազատ եւ ուղիղ:

Համասեռամոլներ եղել են բոլոր ժամանակներում, եւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց քանակը միշտ նույնն է եղել: Այն մարդը, ով հակում չունի, դժվար թե համասեռամոլ դառնա, նույնիսկ եթե մեկ անգամ փորձի՝ զուտ հետաքրքրությունից դրդված: Մեր սեքսուալ ճաշակն ու ցանկությունները ձեւավորվում են մանուկ հասակում: Հիմա հանկարծ բոլորը սկսել են խոսել համասեռամոլների մասին: Սակայն այդ մասին պետք է քիչ խոսել: Եթե անկեղծ լինենք, նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ կկորցներ համաշխարհային գիտությունն ու մշակույթը, եթե մենք այնտեղից ջնջեինք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց անունները: Պետք չէ գեյ-կուլտուրայի միայն սեռական կողմի վրա սեւեռվել”,- ասում է սեքսոլոգը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ