25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով գլխավորի ՀՀԿ ցուցակը. Հովհաննես Սահակյանի անձնական կարծիքը

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակների մասին հարցին, ասել է, որ իր անձնական կարծիքով, ճիշտ կլիներ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորեր ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

“Սերժ Սարգսյանը դրական իմիջ ունի եւ կարող է շատ դրական ազդել ԱԺ ընտրությունների վրա, տարբեր մարզերում համախմբման լուրջ գործոն դառնալ”,-ասել է Հովհաննես Սահակյանը:

Նա հավելել է, որ  հարցը կորոշի կուսակցությունը` պահին չի քննարկվել: Իսկ թե ում է ուզում տեսնել ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում, Հովհաննես Սահակյանը չասաց: “Երկրորդը թող մնա նախընտրական ինտրիգ, որ գրելու բան ունենաք”,-կեսկատակ կեսլուրջ ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ