25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի /վիդեո/

Լեգենդար “Queen” խումբը նոր վոկալիստ ունի` “American Idol” շոուի մասնակից, փոփ երգիչ Ադամ Լամբերտը: Երգիչն արդեն հաստատել է իր համագործակցությունը խմբի հետ եւ հայտնել, որ 2012-ի գարնանը եւ ամռանը նրանց հետ համերգային շրջագայության է մեկնելու:

Լամբերտն արդեն ունի “Queen”-ի երաժիշտներ Բրայան Մեյի եւ Ռոջեր Թեյլորի հետ նվագելու փորձ: Նրանք միասին ելույթ են ունեցել “American Idol” շոուի շրջանակներում: Սակայն դրանից հետո երիտասարդ երգիչը հայտնել էր, որ մտադիր չէ շարունակել համագործակցությունը  խմբի հետ:

2011-ի նոյեմբերին նրանք կրկին միասին ելույթ ունեցան “MTV European Music Awards”-ի արարողության ժամանակ, որից հետո Թեյլորը հայտնել էր, որ իրենք սկսել են  բանակցություններ վարել երիտասարդ երգչի հետ` համագործակցության նպատակով:

Լամբերտը պատիվ է համարում նման հնարավորությունը, սակայն գիտակցում է, որ չի կարող հանրության համար դառնալ նոր Ֆրեդդի:

“Queen”-ի վոկալիստ Ֆրեդդի Մերկուրին մահացավ 1991-ին, որից 13 տարի անց խմբին միացավ Փոլ Ռոջերսը: Ռոջերսը խմբի վոկալիստն էր մինչ 2009-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ