19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերիալային դերասանուհուց մինչեւ նախագահ

Սերիալների դերասանուհի Ռոզաննա Բարը  իր փաստաթղթերն է ներկայացրել` որպես “կանաչների” կողմից  ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար, հայտնում է “Associated Press”-ը: Բարի կարծիքով` ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները ոչ մի լավ բան չեն անում ԱՄՆ-ի ժողովրդի համար, իսկ ինքը կհարթի  այդ իրավիճակը, եթե դառնա նախագահ:

“Դեմոկրատները եւ հանրապետականները կաշառված են: Նրանք պնդում են, թե հասարակ մարդկանց շահերն են պաշտպանում, սակայն իրականում պաշտպանում են միայն նրա շահերը, ով իրենց ավելի շատ է վճարում”,-հայտարարել է Բարը:

Չնայած դերասանուհին գրեթե համոզված է, որ ինքը չի դառնա նախագահ, քանի որ “կանաչները” կառաջադրեն Ջիլ Սթեյնի թեկնածությունը, նա հայտնել է, որ պայքարելու է մինչեւ վերջ:

Ռոզաննա Բարը հայտնի է դարձել 1988-97-ին ցուցադրված “Ռոզաննա” սերիալի շնորհիվ: Նա արժանացել է “Էմմի” եւ “Ոսկո գլոբուս” մրցանակների եւ ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի արահետում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ