23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հերթական սեքս-սկանդալը Իտալիայում /վիդեո/

Իտալիան կրկին սեքս-սկանդալի կենտրոնում է, բայց այս անգամ նախկին վարչապետ  Բերլուսկոնին  մասնակից չէ: Վերջերս կայացած “Միսս Իտալիա” մրցույթի 3 հաղթողներին որակազրկել են չափազանց սեքսուալ լուսանկարների համար, որոնք կազմակերպիչները հայտաբերել են համացանցում:

“Սեւ ցուցակի” մեջ են հայտնվել 22-ամյա Ալիսա Բելլոտոն, 23-ամյա Ռաֆաելլա Մոգունյոն եւ 26-ամյա Տիցիանա Պերջիանին: Նրանցից ամենաերիտասարդը` Ալիսա Բելոտոն, որակազրկվել է կարճ շորտերով եւ բարձրակրունկ կոշիկներով, ինչպես նաեւ վարդագույն գիշերազգեստով նկարվելու համար: Սակայն աղջիկը չի տխրել եւ հայտնել է, որ ինքը մոդել է ու դա իր աշխատանքն է: “Իմ հարազատները տեղյակ են դրանց մասին եւ ինձ 100 տոկոսով աջակցում են: Անկեղծ ասած` ես դրանիս հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ ստացա”,- նշել է գեղեցկուհին:

Լրագրողներին չի հաջողվել գտնել մյուս 2 աղջիկներին` նրանց կարծիքը նույնպես իմանալու համար: Նրանց մեղադրել են մետաքսե   ներքնազգեստով եւ թափանցիկ կորսետով լուսանկարվելու համար:

Իտալիան, հավանաբար հոգնել է անդադար սկանդալներից, որոնք մեկը մյուսի հետեւից “ծագում” էին պարոն Բերլուսկոնիի թեթեւ ձեռքով, եւ հիշել է, որ կաթոլիկության կենտրոնն է: Այժմ իտալացիները մտահոգվում են, որ “Միսս Իտալիա” մրցույթին չմեղադրեն անբարոյականության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ