25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուները հայտնի են. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակի” տեղեկություններով,  Հանրապետական կուսակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան համայնքը, մեծամասնական ընտրակարգով կրկին առաջադրելու է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:

Թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) ՀՀԿ թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆսւրմանյանը, որն այժմ զբաղեցնում Է Հանրային հեոուստառադիոընկերության լրատվա-վերլուծական ծրագրերի ղեկավարի պաշտոնը:

Թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեո-Զեյթուն) ՀՀԿ թեկնածուն կլինի “Քեթրին գրուպ” ընկերության տնօրենը: Թերթը հիշեցնում է, որ այդ  ընկերությունը պատկանում Է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին: Այստեղից գործող պատգամավորը ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանն է, որ այս անգամ չի առաջադրվելու մեծամասնականով: Թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր) ՀՀԿ թեկնածուն Արտակ Սարգսյանն է` ՍԱՍ-ի Արտակը:

Թիվ 5-ում (Դավիթաշեն) որոշումը դեռ վերջնական չէ. քննարկվում է “Ազատամարտի վետերանների միության” նախագահ Համլետ Հովսեփյանի եւ Դավիթաշենի գործող թաղապետ Արթուր Գեւորգյանի թեկնածությունները: Վերջինս Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է: Ռուբեն Գեւորգյանը պատրաստվում է նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել:

Թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ) ՀՀԿ-ի թեկնածուն այս անգամ նույն համայնքի ղեկավար Ռուբեն Հովսեփյանն է`ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը:

Թիվ 7 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) կրկին առաջադրվելու է Սամվել Ալեքսանյանը, թիվ 8-ում էլ (Մալաթիա-Սեբաստիա) ՀՀԿ-ն կրկին սատարելու է Կորյուն Նահապետյանին, որը Սամվել Ալեքսանյանի բարեկամն Է: Թիվ 9-ում ՀՀԿ թեկնածուն կրկին Ռուբեն Սադոյանն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ