20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քննարկումներն ուղղված են լինելու երկրի արտահանման հնարավորությունների բացահայտմանը. Տիգրան Դավթյան

“Կամուրջ 2012” միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում տեղի ունենալիք քննարկումներն ուղղված են լինելու երկրի արտահանման հնարավորությունների բացահայտմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նախարարն ընդգծեց, որ խոսքը տնտեսության իրական հատվածի եւ առաջին հերթին  արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության մասին է: “Այսպիսի համաժողովներ շարունակաբար ընթանում են ամբողջ աշխարհում տարբեր ձեւաչափերով, ինչը վկայում է, որ այն իրեն արդարացնում է: Սա մի հարթակ է, որտեղ մարդիկ, որոնք ներգրավված են տնտեսական խնդիրների քննարկմանը եւ լուծմանը, կարողանում են առաջին ձեռքից կիսել տեղեկատվությունը եւ ձեռք բերել պայմանավորվածություններ”,-ասել է Տիգրան  Դավթյանը:

Նախարարի խոսքով, համաժողովի ընդգրկումը բավականին լայն է եւ գործարարներից բացի ներկա են նաեւ տնտեսության խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչներ ու փորձագետներ: Տիգրան Դավթյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե ինչու այս տարի Հայաստանը Դավոսում ներկայացված չէր: Նախարարն ասաց, որ ամեն տարի չէ, որ Հայաստանը ներկայացված է լինում: Տիգրան Դավթյանի խոսքով, դա պայմանավորված է նրանով, թե ինչ խնդիրներ են քննարկվում, ունի արդյոք Հայաստանն այս պահին այնպիսի խնդիրներ, որոնք քննարկվում են Դավոսում:

”Ֆորմալ ներկայացված լինել-չլինելը, կարծում եմ, զուտ տեխնիկական խնդիր է: Մենք բովանդակային առումով ուշադրությամբ հետեւում ենք զարգացումներին եւ եվրոպական տնտեսական տարբեր համաժողովների քննարկումներին: Ժամանակակից հեռահաղորդակցության միջոցները թույլ են տալիս տեղյակ լինել այդ անցուդարձին”,-նշել է նախարարը: Տիգրան Դավթյանն ասաց նաեւ, որ նախորդ տարվա տնտեսական զարգացման արդյունքները, որոնք արդեն հրապարակվել են,  լավատեսական հիմքեր են տալիս. “Մենք ունենք եւ ՀՆԱ-ի  աճ եւ ամենակարեւորը` տնտեսական իրական հատվածի բավականին լուրջ դինամիկա”:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ համաժողովի ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա կխոսվի հետագա քայլերի մասին,մասնավորապես, նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության կողմից հավանության արժանացած արտահանման ուղղվածության արդյունաբերության զարգացման  ծրագրի: Նշենք, որ համաժողովին ներկայացված է նաեւ ԼՂՀ պատվիրակությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ