19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ը` պաշտպանում է լրագրող Հայկ Գեւորգյանին

ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, ճանաչված լրագրող Հայկ Գեւորգյանը:

Ոստիկանության հիմնազուրկ բացատրություններն արդեն իսկ վկայում են, որ Հայկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է: Իրականում նա ազատությունից զրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության, այն է` իշխանությունների կատարած ապօրինությունները բացահայտելու եւ հանրության սեփականությունը դարձնելու պատճառով:

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը հերթական մարտահրավերն է նետել Հայաստանում խոսքի ազատությանը: Գիտակցելով սպասվող քաղաքական, հասարակական ակտիվ գործընթացների վտանգավոր բնույթն իր համար, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններում իշխող կուսակցության անխուսափելի պարտությունը` վարչախումբն արդեն իսկ լծվել է իր հակաժողովրդավար բնույթը մերկացնող քաղաքացիների, լրագրողների չեզոքացման օպերացիայի իրականացմանը: Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ միջազգային լրագրողական շրջանակներին` իրենց համախմբված բողոքը արտահայտել Հայկ Գեւորգյանի կալանավորման կապակցությամբ եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրա

Henaran.am-ին հաղորդում են ՀԱԿ մամուլի գրասենյակից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ