25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սկանդալային մանրամասներ սիրելի նախագահի կյանքից

ԱՄՆ-ում շուտով լույս կտեսնի մի գիրք, որը սկանդալային մանրամասներ է պարունակում ԱՄՆ ամենասիրելի նախագահներից մեկի `Ջոն Քենեդու մասին: Գրքի հեղինակը Նյու Յորքի 69-ամյա բնակիչ Միմի Էլֆորդն է, ով մի քանի տարի առաջ խոստավանել էր, որ 60-ականներին Սպիտակ տանը փորձաշրջան անցնելու ընթացքում  ինտիմ կապի մեջ է եղել նախագահ Քենեդու հետ:

Նրանց սիրավեպն սկսել է 1962-ի ամռանը եւ տեւել է 18 ամիս: Այդ ընթացքում Քենեդին ոչ միայն զրկել է երիտասարդ աղջկան կուսությունից, այլեւ ստիպել է թմրանյութեր օգտագործել եւ սեքսով զբաղվել այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ: Այս ամենի մասին կինը պատմում է իր հուշագրություններում, որոնք նա վերնագրել  է “Լինում է, չի լինում մի քաղտնիք կամ իմ կապը նախագահ Քեննեդու հետ”: Ամերիկյան “The New York Post” ամսագիրը հանգստյան օրերին հրատարակել է մի հատված Էլֆորդի հուշերից:

Հուշագրությունների համաձայն` նրանց կապն սկսել է լողավազանում, իսկ առաջին սեռական հարաբերությունը տեղի է ունեցել նախագահի կնոջ ննջասենյակում: Այդ ժամանակ Քենեդին 45 տարեկան է եղել, իսկ Էլֆորդը, որն այդ ժամանակ Բերդսլի ազգանունն է կրել, ընդամենը 19: Ամերիկյան օրենքով`  նա անչափահաս է եղել:

Էլֆորդը պատմել է, որ ինքը  մշտապես Քենեդուն դիմել է միայն “պարոն նախագահ” դիմելաձեւով, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք անկողնում են եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ