19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դինքի գործով դատարանի վճիռը ամոթալի է. Եվրախորհրդարանը՝ Անկարային

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտնել են իրենց դժգոհությունը թուրքական դատարանի որոշման կապակցությամբ` “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հայտնում է  Sondakika.com-ը:

Բրյուսելում կազմակերպված “Եվրոպական սեղանի” շրջանակներում Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Ռիա Օմեն -Ռյութենը, որը դատարանի որոշումը համարում է Թուրքիայի համար բաց թողած լավ առիթ` իրեն լավագույն ձեւով դրսեւորելու, ասել է.”Թուրքիան բաց թողեց հնարավորությունը եւ կրկին ողջ աշխարհին պարզ դարձավ, որ այդ երկրի դատա-իրավական համակարգը բարեփոխման կարիք ունի: Եվրախորհրդարանում բոլորը կարծում են, որ իրավիճակն ամոթալի է”:

Անգլիացի պատգամավոր Էնդրյու Դաֆը իր հերթին ասել է, որ անձամբ ճանաչել է Հրանտ Դինքին եւ նշել, որ նա “մեծատառով” մարդ էր: “Ամոթալի է, որ սպանությունից մի քանի տարի անց հետաքննությունը մինչեւ վերջ չի անցկացվել, եւ մեղավորները չեն պատժվել”,-ասել է Դաֆը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ