20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօր Բոբ Մարլին կդառնար 67 տարեկան /վիդեո/

Այսօր Ճամայկայի Քինգսթոն քաղաքում տեղի կունենա լեգենդար երգիչ Բոբ Մարլիին նվիրված արձանի հանդիսավոր բացումը: Արձանը նվեր է Ռուսաստանից` երգչի ծննդյան օրվա եւ Ճամայկայի անկախության 50-ամյակի առթիվ:

Այսօր “ռեգգիի արքան” կդառնար 67 տարեկան: Նա ծնվել է 1945-ին Ճամայկայում: Չնայած այն հանգամանքին, որ նրա մահից 30 տարի է անցել, Մարլին մնում է աշխարհի ամենահայտնի ռեգգի կատարողը եւ միլիոնավոր մարդկանց կուռքը: Նրա շնորհիվ ռեգգին լայն տարածում ստացավ նաեւ Ճամայկայի սահմաններից դուրս:

Բոբ Մարլին պանաֆրիկանիզմի եւ ռասաֆարական շարժման հայտնի կողմնակից էր:

Մարլին մահացել է 1981-ի մայիսին Մայամիում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ