25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում գիտեն ում թիկունքին են կանգնելու

Մեծամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման հետ կապված քննարկումները ՀՀԿ-ում շարունակվում են: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

“Իրոք քննարկումներ կան եւ որոշակի տեղերում արդեն մեզ համար պարզ են այն առավելությունները, որոնք կարող են մեր պաշտպանած թեկնածուներն ունենալ, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ դեռ պետք է կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում եւս պաշտոնապես քննարկվի”,-ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլը հրապարակել էր մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ որոշ թեկնածուների անունները: Գալուստ Սահակյանն ասաց, որ այս փուլում կուսակցությունը քննարկում է սկզբունքները:

“Մենք կորդեգրենք հետեւյալը ` տեղեր կլինեն, որ մենք կպաշտպանենք նրանց, ովքեր առաջադրել են իրենց թեկնածությունը, տեղեր կլինեն, որ չենք պաշտպանի, տեղեր կլինեն, որ չեզոքություն կպահպանենք”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Գալուստ Սահակյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք ասվածը նշանակում է, որ կլինեն ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնց կուսակցությունը չի սատարի, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

”Իհարկե, կքննարկենք, եթե թեկնածուն որեւէ առավելություն չունի եւ մեր դիրքորոշմանը չի համապատասխանում, չեզոք կմնանք կամ չենք պաշտպանի: Կպաշտպանենք ՀՀԿ-ական այն թեկնածուներին, որոնց հավանություն կտան մեր կուսակցական բարձրադիր մարմինները”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ