24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թոշակառուն պետությունից պահանջում է մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը

Նիդերլանդցի թոշակառու Կլասս Բյունին հաղթել է դատական գործը, որը տեւել է ուղիղ 7 տարի: Տղամարդը պետությանն էր դատի տվել, որը նրա կարծիքով պետք է փոխհատուցի մարմնավաճառների վրա ծախսած իր փողերը:

Թոշակառուին հաջողվել է ապացուցել իր ճշմարտացիությունը բժշկական տեղեկանքների միջոցով: Թերապեւտը փաստել է, որ սեռահարաբերություններից հետո տարիքով հիվանդին ավելի քիչ դեղեր են պետք գալիս:

Հոգեբույժն իր հերթին պնդում է, որ կնոջ հետ հարաբերությունները պարոն Բրյունի հոգեկան վիճակն է բարելավում:

Եւ քանի որ այս քաղաքացին մինչ թոշակի անցնելը պետական ծառայության է եղել, նրա բոլոր ծախսերը` առողջության պահպանման հետ կապված, Նիդերլանդների օրենքներով, պետք է հոգա պետությունը:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հաղթանակ տանելով, պապիկը երկար ժամանակ չի կարողացել օգտագործել իր շահույթը:

Կանայք հրաժարվել են սպասարկել ծերունուն, քանի որ նրանք վճարվելու են հատուկ փաստաթղթով: Միայն այդ փաստաթղթով Բրյունը կարող էր գումարներ ստանալ, իսկ մարմնավաճառուհիները չեն ցանկանում հարկեր վճարել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ