19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ներողություն չեմ խնդրում Լեռնային Ղարաբաղ կատարած այցիս համար. ավստրալացի պատգամավոր

Ավստրալիայի հայերի կայքում հայտնվել են Ավստրալիայի Հարավային Ուելսի նահանգային խորհրդի պատգամավոր Ուոլթ Սեքորդի մեկնաբանությունները` Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի մասին:

Սեքորդը մասնավորապես անդրադարձել է այն բանին, որ իր այցն Ադրբեջանում դժգոհություն է առաջացրել. “Ես ներողություն չեմ խնդրում այդ տարածաշրջան իմ կատարած այցի համար, ինչպես նաեւ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու եւ Հայոց ցեղասապանության մասին իմ գիտելիքները խորացնելու ցանկության համար”:

Ավստրալացի պատգամավորը նաեւ կարծիք էր հայտնել, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր քաղաքական եւ տնտեսական ապագան: Հայ-ավստրալական պատգամավորական բարեկամության հաջորդ նիստին նա մտադիր է իր գործընկերներին կոչ անել քննարկել այդ տարածաշրջան այցելելու հրավերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ