29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անգլիան նշում է Դիքենսի 200-ամյակը

image_11371

Մեծ Բրիտանիայում եւ աշխարհի մի շարք այլ երկրներում այսօր նշում են անգլիացի հայտնի գրող Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակը:

Գլխավոր արարողությունը կկայանա Վեսմինսթերյան աբբայությունում, որտեղ 1870-ին թաղվել է մեծ գրողը: Տոնական միջոցառումներ կկայանան նաեւ Անգլիայի հարավային ափին գտնվող Պորտսմուդ քաղաքում, որտեղ ծնվել է մեծ գրողը:

Ծննդյան տարելիցի կապակցությամբ “BBC”-ն պատվիրել է մի հետազոտություն, որի արդյունքում պարզել են Դիքենսի կոմերցիոն պոտենցիալը: Պարզվում է, որ “Օլիվեր Թվիստի” հեղինակը ամեն տարի բրիտանական տնտեսությանը գրեթե 440 մլն դոլար է բերում:

Դիքենսի առաջին կարճ պատմությունները լույս տեսան, երբ նա դարձավ խորհրդարանի թղթակիցը: Այնուհետեւ մեկը մյուսի ետեւից հայտնվեցին նրա մյուս գործերը, որոնց թվում`  “Օլիվեր Թվիստը”, “Դժվար ժամանակները”, “Նիքոլաս Նիքլբին”:

Դիքենսը ստիպեց աշխարհին ճանաչել նաեւ Անգլիայի ցածր խավի ներկայացուցիչներին: Ոչ մի ուրիշ գրող այդքան  ուշադրություն չի դարձրել աղքատության պատճառած դժվարություններին եւ փողի “փոխակերպող ուժին”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ