18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

… Գործ ունենք մանյակների հետ. Հայկ Գեւորգյանը գնալու է մինչև Եվրոպական դատարան

“’Կարեւորն այն է, որ ոչ ոք չի հավատացել, որ ես վրաերթի եմ ենթարկել այդ մարդուն եւ թողել ու գնացել։ Ես ինչպե՞ս կարող էի մարդուն անօգնական թողնել եւ հեռանալ’’, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ‘’Հայկական ժամանակ’’ օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ  Հայկ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նա նշեց, որ իր համար կարեւորն այն է, որ իր համբավը վերականգնվի եւ բացահայտվի այս գործը` հավելելով, որ Հայաստանի դատական համակարգից սպասելիք չունի, բայց գնալու է մինչեւ ՄԻ Եվրոպական դատարան: Հայկ Գեւորգյանը կարծում է, որ գործն անպայման կբացահայտվի, նաև  կբացահայտվի այն մարդը, ում մոտ առաջացել է այդ միտքը:

‘’Մենք համոզվել ենք , որ գործ ունենք մանյակների հետ’’, – ասաց լրագրողը : Հայկը նշեց, որ ոստիկանության գործողություններում տրամաբանություն չկար, դա, ըստ երեւույթին, պարզապես նախազգուշացում էր: Նա համոզված է, որ իրեն կալանավորելու եւ այս միջադեպը սարքելու պատճառն իր մասնագիտական գործունեությունն է: Սակայն, նրա խոսքով, ոստիկանության ծրագիրը չիրականացավ:

Հայկը բացառում է, որ իր մեքենան հպվել է այդ մարդուն, քանի որ այդ մարդը  բավականին հեռու է եղել մեքենայից: ‘’Ես համոզված եմ, որ ոստիկանությունն ունի նկարահանած կադրեր, եւ եթե իմ մեքենան իսկապես հպված լիներ այդ անձնավորությանը, ապա անպայման այդ կադրերը կցուցադրվեին’’,- ընդգծեց լրագրողը:

‘’Միջադեպի եւ կալանավորման մեջ տրամաբանություն չկար, տրամաբանություն չկա նրա մեջ, որ առգրավում են ակնոց, ՀԴՄ կտրոն, ձայնագրիչ եւ լուսանկարչական ապարատ, որոնք մինչ օրս չեն վերադարձրել’’,- նշեց Հ. Գեւորգյանը` ենթադրելով, որ շատ մարդիկ կցանկանան իրեն վատություն անել, վախեցնել:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում անցկացրած օրերին` լրագրողն ասաց, որ լսել է 25 հոգու պատմություն. ‘’Լսել եմ, թե ինչպես են ծեծել, խոշտանգել՝ այլ կերպ չեմ կարող ասել: Դատավորը տուփերով կնքում է կալանքի սանկցիաները, ոստիկանությունում ծեծելուց հետո տանում են դատարան, ասում են՝ փաստաբանից հրաժարվի, որ քեզ համար վատ չլինի’’:

Հիշեցնենք, որ ՀԺ-ի փոխխմբագիրը փետրվարի 6-ին ազատ է արձակվել Նուբարաշենի ՔԿՀ-ից, փոխվել է նրա խափանման միջոցը` կալանքը ` ստորագրությամբ չբացակայելու:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ