20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեր ժամանակների Տարզանի հարսնացուն յուրահատուկ պետք է լինի /վիդեո/

24-ամյա Դեւետ Դյու Տուան դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության ամենագրավիչ ու հետաքրքիր երեւույթներից մեկը: Սուպերմարկետի նախկին անվտանգության աշխատակիցն այժմ լիանաների վրա է ցատկում, ծառից ծառ թռչում, հայտնի Տարզանին բնորոշ ձայներ արձակում: Տղամարդն ասել է, որ Տարզանի մասին առաջին անգամ իմացել է մանուկ հասակում, երբ հայրը երկար տարիներ հավաքել է “ջունգլիների արքայի” մասին պատմող գրքեր:

Աշխատելով իբրև անվտանգության աշխատակից` երիտասարդը հասկացել է, որ նման կյանքն իր համար չէ: Եվ ահա Դեւետը զգացել է, որ ինքը շատ է նման Տարզանին և պետք է ապրի այնպես, ինչպես նա:

Դեւետը վերադարձել է իր հայրենի քաղաք Հարավային Աֆրիկայում և սկսել ակտիվ մարզվել: Հետո սկսել է շաբաթը երեք օր անցկացնել ջունգլիում, որտեղ սովորել է քնել ծառերի վրա եւ խուսափել օձերից:

“Ես այն տղաներից չեմ, որոնք սիրում են երեկույթներ ու զվարճանքներ: Ես երբեք չեմ խմում, նախընտրում եմ մրգեր ու բանջարեղեն ուտել, որոնք գտնում եմ ջունգլիներում: Երբեմն ես ինձ միայնակ եմ զգում եւ սպասում, որ կգտնեմ իմ կեսին: Դա առանձնահատուկ աղջիկ պիտի լինի, ով կհամաձայնվի ինձ հետ ապրել ջունգլիներում”,- ասում է մերօրյա Տարզանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ