24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ ոստիկանությունը` էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման վերաբերյալ

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. ‘Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման նպատակով Ազգային Ժողովի կողմից 2011թվականի նոյեմբերի 30-ին ընդունվեցին ‘’Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին’’, ‘’Նույնականացման քարտերի մասին’’ և ‘’Հանրային ծառայությունների համարանիշի մասին’’ ՀՀ օրենքները, որոնք ուժի մեջ կմտնեն 2012 թվականի հունիսի 1-ից:

Օրենքների ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները 2012 թվականի հունիսի 1-ից հետո իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու նպատակով որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու Նույնականացման քարտ, իսկ օտարերկրյա պետություններ մեկնելու դեպքում որպես ճամփորդական փաստաթուղթ՝ նաև կենսաչափական տվյալներով անձնագիր (անձնագիրը պարունակելու է քաղաքացու աջ և ձախ ձեռքերի ցուցամատերի մատնադրոշմները):

Անձը հաստատող նշված փաստաթղթերը ստանալը ՀՀ քաղաքացիների իրավունքն է, այսինքն՝ կամավոր է. ուժի մեջ են գտնվելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ հին նմուշի անձնագրերը,  2012 թվականի հունիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են նաև ստանալ, փոխանակել հին նմուշի անձնագրերը կամ երկարաձգել դրանց վավերականության ժամկետը՝ միաժամանակ օգտագործելով այն թե Հայաստանի Հանրապետության տարածքում և թե Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

‘’Պետական տուրքի մասին’’ ՀՀ օրենքում 2011 թվականի նոյեմբերի 30-ին կատարված լրացման արդյունքում սահմանվել են նաև ՀՀ քաղաքացու նույնականացման քարտի և կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի տրամադրման համար պետական տուրքի չափերը, համապատասխանաբար՝ 3 հազար և 25 հազար դրամ:

‘’Հանրային ծառայությունների համարանիշի մասին’’ ՀՀ օրենքի համաձայն Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների հիման վրա: Մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվելու են հանրային ծառայությունների համարանիշեր և ամրագրվելու են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս: Օրենքով նախատեսվել է նաև հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերման կամավորության սկզբունքը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել հանրային ծառայությունների համարանիշերի օգտագործման համար նախատեսված նպատակներով նաև 2012 թվականի հունիսի 1-ից հետո:

Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսված է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվում է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) և չի ստացել նույնականացման քարտ, ապա ոստիկանությունը վերջինիս տրամադրելու է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք կապահովեն քաղաքացու իրավունքների իրացումը:

Նույնականացման քարտ չստացած և սոցիալական քարտ չունեցող քաղաքացու ցանկությամբ Ոստիկանությունը վերջինիս կտրամադրի հանրային ծառայությունների համարանիշ՝ տեղեկանքի տեսքով’,- ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ