29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը դիմելու է խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ/վիդեո/

image_11326

Մկրտիչ Վասակյան

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ավարտվել են գործով վկաների հարցաքննությունները, եւ դատարանը պետք է լսի ամբաստանյալներին: Առաջինը դատարանը փորձեց լսել ՃՈ տնտեսական բաժնի նախկին աշխատակից, ամբաստանյալ Սամվել Մախմուրյանին:

Սակայն նա  դատարանում հայտարարեց, որ պատրաստ չէ այսօր ցուցմունք տալու եւ նաեւ ֆինանսական սղության պատճառով չի կարող պաշտպան ունենալ: Նիստը նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը դատը հետաձգեց մինչեւ փետրվարի 14-ը: Մարգար Օհանյանը վերջում հայտարարեց, որ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` իր խափանման միջոցը փոխելու մասին: Դատական նիստի ավարտից հետո  լրագրողների հարցերին պատասխանեց Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Մանրամասները`տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ