10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

ՍԴՀԿ-ի Լյուդմիլան նախընտրում է Պուտինին. Առավոտ

image_11317

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ-ն երեկ հանդես էր եկել հայտարարությամբ,  որում Ռուսաստանի հայությանը կոչ էր արել ընտրել Վլադիմիր Պուտինին։ “Ազգակիցներ խնդրում եւ հորդորում ենք` ձեր ձայնը միացրեք իրական, հայրենասեր ռուսաստանցու ձայնին, որն ընտրելու է Վլադիմիր Պուտինին: Եվ թող ձեր մտապատկերում պարզվի հետեւյալ պաստառը. “Ընտրում ես Վլադիմիր Պուտինին` զորավիգ ես Մայր Հայրենիքիդ”,- ահա այսպես էր ՍԴՀԿ-ն եզրափակել իր կոչը` ՌԴ հայությանը:

“Առավոտը” զարմանում է, որ ՍԴՀԿ-ն, որպես ընդդիմադիր ուժ, ինքն էլ էր ենթարկվել նույնպիսի բռնաճնշումներին, որպիսիք տեղի են ունենում ընդդիմության նկատմամբ պուտինյան Ռուսաստանում:

“Այս առումով առնվազն տարակուսանք է հարուցում այն, որ ՍԴՀԿ-ն ՌԴ-ում ապրող հայերին Պուտինին ըտրելու կոչ անելով, ըստ էության աջակցում է այն Պուտինին, որը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոգով` 2010-ին ասել էր. “Բոլոր մեր ընդդիմախոսները խոսում են իրավական պետության մասին: Ի՞նչ է իրավական պետությունը: Դա առկա օրենսդրության պահպանում է: Ի՞նչ է ասում գործող օրենսդրությունը եթերի մասին: Պետք է ստանալ ՏԻՄ թույլտվությունը: Ստացե՞լ եք: Գնացեք եւ քայլեք: Եթե ոչ, ապա իրավունք չունեք: Դուրս ես եկել առանց իրավունքի, ուրեմն մահակով գլխիդ ստացիր: Այսքան բան”:

“Առավոտի” հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հաստատեց, որ ինքն է այդ հայտարարության հեղինակը: “Դա անհրաժեշտ էր անել:  Չեմ կարող փակագծերը բացել, որովհետեւ այս պահի դրությամբ մեզ փորձում են արեւմտամետ ներկայացնել, երբ մեզ փորձում են  Ռուսաստանի հետ ոչ մի աղերս չունեցողի ներկայացնել, դա անելն անհրաժեշտ էր: Կան նաեւ այլ պատճառներ, որոնց մասին չեմ կարող խոսել: Սա քաղաքական քայլ է, որը մենք արել տարբեր պատճառներով` հաշվի առնելով նաեւ ամերիկյան շահերն այստեղ, պարսկական խնդիրն ու շատ այլ տարբեր բաներ”,-ասել է տիկին Լյուդմիլան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ