29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կալիֆորնիայի համասեռամոլները տոնում են իրենց հաղթանակը /վիդեո/

image_11308

ԱՄՆ-ի դաշնային վճռաբեկ դատարանը ոչ սահմանդրական է հռչակել Կալիֆորնիա նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը, որն ընդունվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի ժամանակ: Այս որոշումն ընդունել է 3 դատավորներից բաղկացած խումբը, որոնցից 2-ը արգելքը չեղյալ հայտարարելու կողմնակից են, իսկ 3-րդը չի համաձայնվել նրանց հետ, հայտնում է “Associated Press”-ը: Արդյունքում` դաշնային դատարանը հետեւել է Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային դատարանի որոշմանը, որը դեռեւս 2010-ին էր պաշտպանել համասեռամոլների իրավունքները:

Միասեռ ամուսնությունների հակառակորդներն արդեն հայտնել են իրենց դժգոհությունը եւ խոստացել են բողոքարկել վերին ատյաններում, այդ թվում` Գերագույն դատարանում: Նրանք ունեն ընդամենը 2 շաբաթ, որից հետո որոշումն ուժի մեջ կլինի: Իսկ Կալիֆորնիայի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները արդեն հասցրել են տոնել հաղթանակը: Սան-Ֆրանցիսկոյի փողոցներում միասեռ զույգերն արտահայտել են իրենց ուրախությունը` հրապարակայնորեն գրկախառնվելով եւ համբուրվելով:

Միասեռ ամուսնությունները թույլատրվում են  ԱՄՆ-ի 5 նահանգներում` Մասաչուսեթսում, Քոնեքթիքուդում, Այովայում, Վերմոնթում եւ Նյու Հեմփշիրում, ինչպես նաեւ Կոլումբիա ֆեդերալ շրջանում եւ հնդկացիների կոկիլ ու սուկվոմիշի ցեղերի տարածքներում: Ռոդ Այլենդ եւ Մերիլենդ նահանգներում նման ամուսնություններն արգելված են, սակայն ընդունվում են այնպիսի միասեռ զույգերը, որոնք ամուսնացել են այլ նահանգներում կամ երկրներում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ