20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ հնարավորություններ կտա ‘Ազգային արտոնագիր’-ը հայկական ֆուտբոլային ակումբներին

Փետրվարի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Օրակարգում էր ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին ‘Ազգային արտոնագիր’ շնորհելու հարցը:
Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել ‘Ազգային արտոնագիր’ շնորհել ‘Արարատ’, ‘Փյունիկ’, ‘Գանձասար’, ‘Բանանց’, ‘Միկա’, ‘Ուլիս’, ‘Էրեբունի-Դիլիջան’ և ‘Շիրակ’ ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2012/2013 մրցաշրջանի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին ‘ՈՒԵՖԱ-ի արտոնագիր’ շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ