25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պետք է Ադրբեջանի հետ խոսենք պահանջատիրոջ լեզվով. Գ.Այվազյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  Ադրբեջանից փախստականների համագումարի նախագահության խորհրդական Անդրեաս Ղուկասյանը խոսելով բանակցային գործընթացում ադրբեջանահայերի խնդրի դիտարկման եւ դրա արդյունավետության մասին` ընդգծեց, որ այդ գործընթացում ադրբեջանահայերի խնդիրը երկրորդ բաղադրիչն է:

Նրա խոսքով` փախստականների հարցը ներառված է բանակցային գործընթացում, բայց գոյություն ունեցող ձեւաչափը նպատակ է ունեցել կարգավորել հակամարտությունը, որտեղ առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է:

‘’Թերությունն այն է, որ ադրբեջանահայերի խնդիրը դառնում է երկրորդ բաղադրիչ: Այն, ինչ այսօր կատարվում է բանակցային գործընթացում, փախստականների հարցն էֆեկտիվ լուծելու իրական հնարավորություն չի ընձեռում’’,- ասաց  Ա. Ղուկասյանը:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ կտրականապես դեմ է փախստականների խնդիրը ներքաղաքական ասպարեզում շահարկելուն, քանի որ հարցը, նրա համոզմամբ, միջազգային է:

‘’Մեր կարծիքն այն է, որ պետք չէ  աղերսողի դերում հանդես գանք, պետք է պահանջատիրոջ լեզվով խոսենք եւ ոչ թե մեղանչողի: Ամբողջ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Մենք պահանջում ենք վերականգնել մեր օրինական իրավունքները, պահանջում ենք նյութական փոխհատուցում` 100 մլրդ դոլար եւ գույքի փոխհատուցում, նաեւ Շահումյանի շրջանը, եւ եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, պետք է նրան զրկել քաղաքակիրթ պետությունների շարքում հանդես գալու իրավունքի’’- նշեց Գ. Այվազյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ