28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հացադուլավոր դատապարտյալն` աչքերն կարած սպասում է Հրայր Թովմասյանին

image_115

“Հրազդան” ՔԿՀ դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը լրագրողներին խնդրում է այցելել իրեն։ Նա տարածել է հայտարարություն։

“20.11.2012-ին, այսպես կոչված, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հեռուստատեսությամբ խեղաթյուրել է իրականությունը՝ ասելով, որ ինքնախեղման դեպքերը պայմանավորված են անհիմն պատճառներով:

Քանի որ իմ ծնողները ունեն նախագահի կողմից հրահանգ  “Հրազդան” ՔԿՀ-ից “Նուբարաշեն”  ՔԿՀ տեղափոխելու համար, ես դիմել էի բանտի ադմինիստրացիային այս հրահանգը կատարելու պահանջով՝ միաժամանակ հայտարարելով հացադուլ եւ կարելով աչքերս:

Հիշեցնեմ, որ դրանից հետո ինձ այցելեց արդարադատության նախարարության պատվիրակությունը, որը խոստացավ կատարել նախագահի հրահանգը: Սակայն որ տեսանկյունով նայում եմ, ՀՀ-ում ոչ թե ՀՀ նախագահն է որոշողը, այլ Հ. Թովմասյանը:

Ամեն դեպքում ոչ նախագահի հրահանգը, ոչ էլ նախարարի պատվիրակության խոստումը չկատարվեցին: Ավելին, 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ, այսպես կոչված, նախարարը պնդեց, որ նրանք չեն գնալու ոչ մի զիջումների այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:

Վիրավորված եմ ինձ զգում նաեւ այն բանից, որ Նաիրա Զոհրաբյանի հարցը արագորեն քաղաքականացվեց, եւ մեծ հաշվով մենք եւ մեր խնդիրները, ինչպես նաեւ բարձրաձայնվող հարցերը կրկին անտեսվեցին:

Այս ամենը ինձ հիմք է տալիս մտածել, որ ինձ խայտառակ ձեւով խաբել եք եւ չեք պատրաստվում ոչ մի բան անել ինձ համար: Այսպիսով, 21.11.2012-ին հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ կրկին աչքերս կարելով մինչ այն պահը, երբ դուք, պարոն Թովմասյան, անձամբ կայցելեք ինձ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ (ոչ մի լիազորված պատվիրակություն այլեւս ընդունելի չէ ինձ համար):

Իմ պահանջը ձեզ տեսնելն է: Եթե այս անգամ էլ կարողանաք ֆռռցնել դատապարտյալի պահանջը՝ ասելով, թե իբր միշտ թմրանյութ կամ բջջային հեռախոս ենք պահանջում մեր հացադուլներով եւ ինքնախեղումներով, ուրեմն հալալա ձեզ:

Դե ինչ, կհանդիպենք “Հրազդան” ՔԿՀ-ում:

Ընդմիշտ ձեր, դատապարտյալ Հայկ Գալստյան

Վճռական եմ շարունակել հացադուլս մինչեւ վերջ՝ անկախ հետեւանքներից իմ առողջության համար”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ