28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կապանցիները համաձայն չեն Կիրիենկոյի հետ

image_11272

Արմեն Փարսադանյան

ՌԴ  “Ռոսատոմ” ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին արձագանքել են կապանցիները: Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանում ուրանի ուսումնասիրման աշխատանքներին, ասելով, որ հաշվի է առնվելու հայկական կողմի դիրքորոշումը:

“Կան ուշագրավ հանքեր, հետաքրքիր հեռանկարներ: Բայց դա հավելյալ ուսումնասիրման ու հետաքննման կարիք ունի: Երկրորդ, ես պաշտպանում եմ Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որն այժմ շատ մեծ զգուշությամբ է մոտենում այդ նախագծերի քննարկման հարցին այն մարդկանց հետ, ովքեր ապրում են հանքերի մոտակայքում:

Ես լավ եմ հասկանում. մարդիկ պահանջում են բացարձակ երաշխիքներ, որ դա ազդեցություն չի ունենա բնության վրա: Դա լուրջ քննարկումների, ապացույցների ներկայացման կարիք ունի: Ավելին, ես հասկանում եմ, որ հնարավոր է այդ ապացույցները չբավարարեն մարդկանց: Դա նույնպես հնարավոր է:

Դրա համար էլ հնարավոր է, որ հայտնաբերված ոչ բոլոր հանքավայրերը կարող են կիրառության մեջ դրվել: Մեզ համար կարեւոր է, որ “Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը” զբաղվելու է ոչ միայն ուրանի հանքների հետազոտմամբ, այլ նաեւ մետաղահանքների ուսումնասիրմամբ: Այդ դեպքում կապահովվի աշխատանքի երկարամյա նպատակահարմարությունը”,-ասել է Կիրիենկոն:

Սյունիքում հակաուրանյան պայքարի նախաձեռնողներից` “Կայուն զարգացում” հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանն էլ իր հերթին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ 2010թ-ին ստորգրահավաքի միջոցով արտահայտվել է հայկական կողմի տեսակետը:

“Հակաուրանյան շարժումը նախաձեռնողները կազմակերպել են ստորագրահավաք, որին մասնակցել են 13.850 քաղաքացի, որոնց դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով հնարավորություն էր տրվել նախագծի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով:

Ստորագրահավաքին մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը:Անիմաստ են նաեւ այն խոսակցությունները, որ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն բացասական դիրքորոշում ունեցող քաղաքացիների շրջանում, քանի որ ստորագրահավաքին աջակցել են մոտ 200 կամավորներ եւ կամավորները նախապես չէին կարող իմանալ քաղաքացիների դիրքորոշումը:  Պարոն Կիրիենկոն փորձում է առանց ՀՀ իշխանությունների վստահության կորստի, քաղաքակիրթ ձեւով ակնարկել, որ իհարկե կան հանրության եւ իշխանության միջեւ տարաձայնություններ, բայց դա լուծելի է , որը ավելի շատ ՀՀ իշխանությունների ներքին խնդիրն է”,-ասում է Արմեն Փարսադանյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ