20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինի հաղթանակը բխում է Հայաստանի շահերից. վարչապետ

Այսօր լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեցին, թե ՌԴ նախագահական ընտրություններում նախապատվությունը ում կտա: “Մենք շահագրգռված ենք, որ Ռուսաստանում լինի կայունություն:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած երեւույթ իր ազդեցությունն է թողնում մեր տնտեսական ու հասարակական կյանքի վրա,-նկատեց վարչապետն ու շարունակեց,-ես կարծում եմ, որ դուք կհամաձայնվեք, որ այսօր  Ռուսաստանում կայուն զարգացում ապահովող ուժը հենց Պուտինն  է, եւ իմ անձնական վերաբերմունքն էլ հենց այդպիսին է` ես ցանկանում եմ, որ այս ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը”:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններում հաղթի  նախկին նախագահ, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ