23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Դքսուհին հագուստի ոճ է թելադրում

Քեմբրիջյան դքսուհի եւ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կին  Քեթրին Միդլթոնը ԱՄՆ-ում ճանաչվել է  “մոդայի շարժիչ ուժը”:

Նա այս կոչմանն արժանացել է շնորհիվ այն բանի, որ կարողանում է ազդեցություն ունենալ գեղեցիկի սեռի ներկայացուցիչների հագուստի  ոճի վրա: Նման եզրակացություն են արել ամերիկյան “Global Language monitor” հետազոտական ընկերության մասնագետները, ովքեր այս վարկանիշը կազմում են` հաշվի առնելով ինտերնետում եւ լրատվամիջոցներում հիշատակված մարդկանց անունների հաճախականությունը:

Ընդ որում, Քեթրին Միդլթոնը այս վարկանիշը արդեն երկրորդ անգամ է գլխավորում: “Global Language monitor”-ի մասնագետ Բեկկա Փեյկը նշում է, որ այս տարի դքսուհին ավելի վառ, կանացի եւ գունեղ տեսք ունի անցած  տարիների համեմատ: Հատկանշական է, որ այս վարկանիշային ցանկում 5-րդ տեղում է հայտնվել Քեթրինի կրտսեր քույր Պիպպա Միդլթոնը:

Իսկ երգչուհի Լեդի Գագայի անունը ցանկում չկա  այս տարի, ով 2010-ին առաջին տեղն է զբաղեցրել: Ըստ մասնագետների` նրա ոճում կարծես նորություն չկա, եւ այն մի քիչ խամրել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ