25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դատավորը մեղադրյալին դատապարտել է այնպիսի պատժի,որի մասին կերազեն բոլորը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, քննելով կենցաղային բռնության գործը, դատավորը որոշում է կայացրել 47-ամյա մեղադրյալին պատժել չտեսնված ձեւով` նա պարտավոր է իր կնոջը տանել ռեստորան, իսկ հետո  որեւէ զվարճանքի կենտրոն:

Ջոզեֆ Բրեի գործի մեջ գրված է եղել, որ նա հարձակվել է իր կնոջ վրա վեճի արդյունքում: Կինը վիրավորվել է, որ ամուսինը չի հիշել իր ծննդյան օրը, իսկ վերջինս զայրացել է եւ հարձակվել նրա վրա: Նա հրել է կնոջը, նետել բազմոցին եւ բռունցքը պահել նրա վրա, սակայն, հավանաբար վերջին պահին խիղճն արթնացել է, եւ չի հարվածել նրան:

Այս գործի հետ ծանոթանալով` դատավորը հաշվի է առել, որ տղամարդը երբեք ձերբակալված չի եղել, իսկ հետո էլ կինը ոչ մի վնասվածք չի ստացել, այդ պատճառով էլ որոշել է նրան չձերբակալել:

Ընդ որում, դատավորը նախօրոք հետաքրքրվել է, թե որ ռեստորանն է շատ դուր գալից Բրեի կնոջը եւ ինչ զվարճանքներ է նա նախընտրում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ