23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուղիղ եթերը վերածվել է մղձավանջի /վիդեո/

Ամերիկյան  “KUSA-TV” հեռուստաընկերության առավոտյան ավանդական հեռուստաշոուն մղձավանջի է վերածվել: Հաղորդավարուհի Քայլ Դայերը դեմքի լուրջ վնասվածքներ է ստացել ուղիղ եթերում:

Հաղորդման գլխավոր հերոսն է եղել Մակսիմուս անունով շունը: Հաղորդումը նվիրված է եղել նրան: Հաղորդավարուհին պատմել է, թե ինչպես է շունը փրկվել սառած լճում խեղդվելուց: Չի բացառվում, որ հենց շան ապրած սթրեսն է դարձել նրա ագրեսիվ պահվածքի պատճառը:

Հաղորդման սկզբում շունն իրեն շատ հանգիստ է պահել, թույլ է տվել շոյել իրեն, նույնիսկ “լայն ժպիտով” է դիմավորել մարդկանց: Հավանաբար շան լավ վերաբերմունքը հաղորդավարուհուն մոռացության է մատնել, եւ նա ցանկացել է մոտիկից ուսումնասիրել 40 կիլոգրամանոց հսկային:

Կենդանու տրամադրությունը միանգամից փոխվել է: Նա հարձակվել է կնոջ վրա եւ կծել նրա դեմքը: Դայերին հոսպիտալացրել են եւ պլաստիկ վիրահատության ենթարկել: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ինչը չի կարելի ասել շան մասին: Նրան տեղափոխել են կենդանիների ապաստարան: Եթե պարզեն, որ շունը կատաղախտ ունի, նրան հանգստացնող դեղամիջոցներ կներարկեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ