19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձյունը ձեռնտու էր տաքսիստներին. Առավոտ

Այս օրերին եղանակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը մի շարք տաքսու վարորդների բիզնես անելու հնարավորություն է ընձեռել: Օգտվելով առիթից, որ հասարակական տրանսպորտի պարկն այնքան էլ լավ վիճակում չէ, եւ միկրոավտոբուսների որոշ մասը գերադասում է երթուղագիծ դուրս չգալ, երեկոյան ժամերին տաքսի ծառայությունների գները կրկնապատկվում, եռապատկվում, անգամ քառապատկվում են:

Այս մասին գրում է “Առավոտը”` նշելով, որ երեկ եւ նախօրեին, երեկոյան ժամը 20-ից հետո, մի շարք տաքսու վարորդներ Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ համայնքներ քաղաքացիների ուղեվարձը հաշվում էին Ծաղկաձորի գներով:

“Նրանք իրենց ծառայության դիմաց 5 հազար դրամ էին պահանջում` մերժում ստանալու դեպքում պարզապես հրաժարվում էին սպասարկել, քանի որ գտնվում էին մարդիկ, որոնք տուն հասնելու համար պատրաստ էին ցանկացած գումար վճարել”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ